Ինչ պետք է անել հափշտակության զոհ դառնալուց խուսափելու համար․ ՆԳՆ-ն զգուշացնում է — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ինչ պետք է անել հափշտակության զոհ դառնալուց խուսափելու համար․ ՆԳՆ-ն զգուշացնում է

Ինչ պետք է անել հափշտակության զոհ դառնալուց խուսափելու համար․ ՆԳՆ-ն զգուշացնում է

Կրկին հիշեցնում ենք՝ զգուշացեք համացանցում Ձեր կողմից տեղադրված ապրանքի վաճառքի հայտարարությունով Ձեր հետ կապ հաստատած «գնորդների» ծուղակներից։ Այս մասին հայտարարություն է տարածել Ներքին գործերի նախարարությունը։

«Եթե Ձեզ հետ կապնվել են հեռահաղորդակցման հավելվածի միջոցով («Whatsapp», «Viber», «Telegram» և այլն) և առաջարկում են Ձեր կողմից վաճառվող ապրանքը գնելու, գումարը իբր Ձեր բանկային քարտին փոխանցելու կամ վաճառվող ապրանքի առաքման համար էլեկտրոնային պայամանագիր կնքելու համար տրամադրել Ձեր բանկային քարտի տվյալները, այդ թվում նաև SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը՝ լուսանկարների տեսքով կամ «գնորդի կողմից» ուղարկված հղումով մուտքագրելով անձնական և բանկային քարտի տվյալները ՝ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉՎՍՏԱՀԵՔ:

Արդյունքում այս եղանակով հանցագործները ձեռքբերելով բոլոր անհրաժեշտ տվյալները՝ հափշտակում են Ձեր բանկային հաշվում առկա գումարները:

Խուսափելու համար հափշտակության զոհ դառնալուց՝

-Երբեք մի տրամադրեք Ձեր բանկային քարտի լուսանկարները երրորդ անձանց

-Երբեք մի մուտքագրեք Ձեր բանկային քարտի տվյալները և SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը որևէ կասկածելի կայքերում, օրինակ՝ list.ordert.online; https://globbing.resewi-l.cfd; haypost.orderyc.online; yandex.info-trackings.com՝

Իսկ եթե արդեն իսկ դարձել եք նմանատիպ հանցագործության զոհ՝

-Անմիջապես կապվեք Ձեր բանկային քարտը սպասարկող ընկերության հետ,

-Հայտնեք ոստիկանությանը հանցագործության դեպքի մասին

-Պահպանեք հանցագործների հետ վարած նամակագրությունը` իրավապահ մարմիններին ներկայացնելու համար

Համացանցում Ձեր անվտանգության ապահովումը սկսվում է Ձեր զգոնությունից»,-հայտնում են նախարարությունից:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Ինչ պետք է անել հափշտակության զոհ դառնալուց խուսափելու համար․ ՆԳՆ-ն զգուշացնում է