Տեր Փառեն քահանա Առաքելյանը դուրս է եկել Քննչական կոմիտեից — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Տեր Փառեն քահանա Առաքելյանը դուրս է եկել Քննչական կոմիտեից

Տեր Փառեն քահանա Առաքելյանը դուրս է եկել Քննչական կոմիտեից

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը դուրս է եկել Քննչական կոմիտեից: Լրագրողներին հոգևորականն ասել է, որ անցած 7-8 ժամերի ընթացքում իր հետ քննչական որևէ գործողություն չեն իրականացրել և ազատ են արձակել:

Տեր Փառենը նշել է, որ իր տեղեկություններով՝ վկայի կարգավիճակ ունի:

Հիշեցնենք՝ վաղ առավոտից իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդարանում:

Քննչական կոմիտեն վարույթը նախաձեռնել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա, որն առնչվում է Հանրայինի եթերում Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի հայտարարությունը: 

Քահանան ասել էր, որ 2021-ի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով: Համարելով, որ հանրահավաքին մասնակցելու պարտադրանքը Քրեական օրենսգրքով նախատեսված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» խնդրել էր քննել այն:

Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ բացահայտվել են հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքեր:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Տեր Փառեն քահանա Առաքելյանը դուրս է եկել Քննչական կոմիտեից