Երևանում բետոնով բարձված ցեմենտատարը կողաշրջվել է. վարորդին տեղափոխել են հիվանդանոց — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Երևանում բետոնով բարձված ցեմենտատարը կողաշրջվել է. վարորդին տեղափոխել են հիվանդանոց

Երևանում բետոնով բարձված ցեմենտատարը կողաշրջվել է. վարորդին տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում ցեմենտ տեղափոխող բեռնատարը Աճառյան փողոցից դեպի Թբիլիսյան խճուղի տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները փորձում են հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս բերել ավտոմեքենայից:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս բերեցն ավտոմեքենայից, ով սակայն իր ոտքով քայլելով մոտեցավ «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:Նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Երևանում բետոնով բարձված ցեմենտատարը կողաշրջվել է. վարորդին տեղափոխել են հիվանդանոց