4780 գրամ մարիխուանայի մաքսանենգության և իրացման փորձի գործով երեք անձի մեղադրանք է ներկայացվել — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

4780 գրամ մարիխուանայի մաքսանենգության և իրացման փորձի գործով երեք անձի մեղադրանք է ներկայացվել

4780 գրամ մարիխուանայի մաքսանենգության և իրացման փորձի գործով երեք անձի մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ ՀՀ է տեղափոխվել առանձնապես խոշոր չափերով՝ 4780․59 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Այնուհետև, թմրամիջոցը մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխած անձը կապ է հաստատել Ա.Խ.-ի և երկու օտարերկրյա քաղաքացու հետ՝ առաջարկելով շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով, ձեռք բերել մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցից առանձնացված զանգվածներ, ինչին վերջիններս համաձայնել են:

Խմբի կազմում գործող Ա․Խ․-ն և օտարերկրյա երկու քաղաքացիներն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել ավարտին հասցնել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն ապօրինի ձեռք բերելու և տեղափոխելու հանցավոր մտադրությունը, քանի որ վերջիններս ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին:

Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը)։

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Երեք անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. 4780 գրամ մարիխուանայի մաքսանենգության և իրացման փորձի գործով երեք անձի մեղադրանք է ներկայացվել