Կյանքից հեռացել է բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Մուշեղյանը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մշակույթ

Կյանքից հեռացել է բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Մուշեղյանը

Կյանքից հեռացել է բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Մուշեղյանը

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 13-ին 95 տարեկանում կյանքից հեռացել է «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության կենտրոնական վարչության նախկին նախագահ և պատվավոր անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Վարազդատի Մուշեղյանը:

Ալբերտ Մուշեղյանը ծնվել է 1930 թ. սեպտեմբերի 27-ին Երևանում: 6 տարեկանում դինամիտի պայթյունի հետևանքով կորցրել է տեսողությունը:

Հայագետ, խորենացիագետ, բանաստեղծ ու թարգմանիչ Ալբերտ Մուշեղյանը հանդիսացել է Հայաստանի գրողների միության վարչության անդամ (1979 թ.), Հայաստանի ժուռնալիստների միության անդամ (1990 թ.): 1978 թվականից սկսած՝ աշխատել է ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի «Հայ հին և միջնադարյան գրականության» բաժնում՝ որպես ավագ, ապա՝ առաջատար գիտաշխատող։

1956 թ. բրայլյան տառատեսակով գեղարվեստական գրքերի և դասագրքերի հրատարակման համար կազմակերպել է տպարան և նշանակվել գլխավոր խմբագիր:

1962 թ. Մինիստրների խորհրդի որոշմամբ կազմակերպել է տպագիր և խոսող գրքերի հրատարակչություն՝ ձայնագրման ստուդիայով:

1980 թ․ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ավետիք Իսահակյանի կյանքի և ստեղծագործության առաջին շրջանը և ուսումնառությունը Գերմանիայում» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1996 թ․՝ դոկտորական ատենախոսություն՝ «5-րդ դարի հայ հին մատենագրության ժամանակագրական խնդիրները» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան:

2000 թ. նրա հայերեն թարգմանությամբ հրատարակվել է Մեծ Եղեռնի ականատես Արմին Թեոֆիլ Վեգների «Ճանապարհ առանց տունդարձի» գիրքը:

2007 թ. հրատարակվել է Ալբերտ Մուշեղյանի «Մովսես Խորենացու դարը» գիտական մենագրությունը (412 էջ՝) բազմաթիվ օտարալեզու հնագույն սկզբնաղբյուրներով:

2018 թ. հիմնել է Ուրարտագիտության և խորենացիագիտության կենտրոնը:

Հայագիտական, գրականագիտական, թարգմանական, բանաստեղծական ստեղծագործությունների և հայրենանվեր գործունեության համար պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով ու մրցանակներով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է Ալբերտ Մուշեղյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, Հայաստանի կույրերի միավորում անդամներին ու աշխատակիցներին:

Ավելին՝ Մշակույթ

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Կյանքից հեռացել է բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Մուշեղյանը