Կատարվում են վարութային և ապացուցողական գործողություններ. Քննչական կոմիտեն՝ հոգևորականների ձերբակալությունների մասին. ՔԿ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Կատարվում են վարութային և ապացուցողական գործողություններ. Քննչական կոմիտեն՝ հոգևորականների ձերբակալությունների մասին. ՔԿ

Կատարվում են վարութային և ապացուցողական գործողություններ. Քննչական կոմիտեն՝ հոգևորականների ձերբակալությունների մասին. ՔԿ

Հայաստանի քննչական կոմիտեն արձագանքել է Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու մասին լուրերին։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում քննչական կոմիտեից պարզաբանել են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։ 

«Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ: Լրացուցիչ հանդես կգանք հայտարարությամբ»,- ասված է Քննչական կոմիտեի պարզաբանման մեջ:

Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր 6 հոգևորականների բերման ենթարկելու մասին։ 

Ըստ Զոհրաբյանի տարածած տեղեկատվության՝ բերման են ենթարկվել Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, նույն թեմի ևս 5 հոգևորականներ՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Ղևոնդ, Տեր Մկրտիչ քահանաները։ 

Ըստ փաստաբանի՝ բերման են ենթարկվել նաև Արագածոտնի թեմի աշխարհիկ աշխատակիցներ։ 

Ավելի վաղ նաև Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից էին հաստատել Արագածոտնի թեմի մի խումբ հոգևորականների ձերբակալությունները՝ հավելելով, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Կատարվում են վարութային և ապացուցողական գործողություններ. Քննչական կոմիտեն՝ հոգևորականների ձերբակալությունների մասին. ՔԿ