Կրակոցներ՝ Լոռու մարզում. Սպիտակում կրակոցներ են հնչել ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի գործարար «Դերժավայի Արկադիի» տան մոտ. 7 ձերբակալվածերից մեկը նրա որդին է — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Կրակոցներ՝ Լոռու մարզում. Սպիտակում կրակոցներ են հնչել ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի գործարար «Դերժավայի Արկադիի» տան մոտ. 7 ձերբակալվածերից մեկը նրա որդին է

Կրակոցներ՝ Լոռու մարզում. Սպիտակում կրակոցներ են հնչել ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի գործարար «Դերժավայի Արկադիի» տան մոտ. 7 ձերբակալվածերից մեկը նրա որդին է

Երեկ՝ հոկտեմբերի14-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սպիտակ քաղաքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ:
 

Դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչության և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի օպերատիվ խմբերը:
 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունը, ծեծկռտուքը և կրակցները տեղի են ունեցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ, հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի՝ հանրությանը հայտնի «Դերժավայի Արկադիի» տան մոտ: 

Ոստիկանությունը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել է 7 հոգու, որոնցից մեկը «Դերժավայի Արկադիի» տղան է:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում: 

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Կրակոցներ՝ Լոռու մարզում. Սպիտակում կրակոցներ են հնչել ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի գործարար «Դերժավայի Արկադիի» տան մոտ. 7 ձերբակալվածերից մեկը նրա որդին է