6 հոգևորական ձերբակալվել է, նրանց թվում՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը

Այս պահին 6 հոգևորական է ձերբակալվել` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Տեր Փառենը, Տեր Մանուկը, Տեր Հայկը, Տեր Մկրտիչը, Տեր Ղևոնդը, ArmeniaSputnik–ին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Արագածոտնի թեմի առաջնորդից բացի, ձերբակալվել են և այս պահին Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև մի շարք քաղաքացիական անձինք», – ասել է նա։
Տեր Եսային նաև հայտնել է, որ խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը: Նրա խոսքով` սրբազանին տանում են քննչական բաժին։ Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդը Վեհափառի քրոջ որդին է:

























