Փրկարար ծառայության տնօրենը Պրահայում մասնակցել է միջազգային քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի տարեկան հանդիպմանը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Փրկարար ծառայության տնօրենը Պրահայում մասնակցել է միջազգային քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի տարեկան հանդիպմանը

Փրկարար ծառայության տնօրենը Պրահայում մասնակցել է միջազգային քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի տարեկան հանդիպմանը

ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում մասնակցել է միջազգային քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի Աֆրիկա-Եվրոպա-Միջին Ասիա (AEME) տարածաշրջանի աշխատանքային խմբի տարեկան հանդիպմանը, որի ընթացքում ամփոփվել են 2025 թվականին կատարված աշխատանքները։

Հաշվետու ժամանակահատվածում որակավորվել է մեկ, վերաորակավորվել՝ չորս թիմ, կազմակերպվել են տասնյակ վարժանքներ։ 2025 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ ամբողջ աշխարհում կա 58 որակավորված թիմ (34՝ ծանր, 20՝ միջին և 4՝ թեթև)։

Հանդիպման ընթացքում խմբային քննարկումներ են եղել 2021-2026 թթ․ ռազմավարական հիմնական դրույթների` որակի չափանիշների, տեղայնացման, ճկուն արձագանքի և գործընկերության վերաբերյալ: Քննարկվել է 2026-2030 թթ․ ռազմավարությունը:

Ներկայացվել է նաև հաջորդ տարվա աշխատանքային պլանը։ Ըստ այդմ՝ 2026 թվականին տարածաշրջանում նախատեսվում է անցկացնել 3 որակավորման և 12 վերաորակավորման գործընթաց։ 2026 թվականին կհրապարակվեն միջազգային քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի նոր ձեռնարկները:

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հանդիպումներ է ունեցել Միջազգային քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի քարտուղար Սեբաստիան Ռոդես Ստամպայի, Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության հրշեջ-փրկարար ծառայության տնօրեն Վլադիմիր Վլչեկի, Շվեյցարական համագործակցության գրասենյակի արագ արձագանքման ստորաբաժանման ղեկավար Դեվիդ Սոկորի, Միջազգային քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի տարածաշրջանի երկրների քաղաքական պատասխանատուների և փորձագետների հետ։

Շվեյցարական համագործակցության գրասենյակի արագ արձագանքման ստորաբաժանման ղեկավար Դեվիդ Սոկորի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսելու հայկական ՔՈՓ թիմի վերաորակավորման գործընթացի նախապատրաստական աշխատանքները: Թիմի կարիքների առաջնային գնահատում իրականացնելու համար Կամո Ցուցուլյանը Դեվիդ Սոկորին հրավիրել է Հայաստան:

Միջազգային քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի տարածաշրջանի աշխատանքային խմբի նախագահությունը ստանձնել է Ռուսաստանի Դաշնությունը։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Փրկարար ծառայության տնօրենը Պրահայում մասնակցել է միջազգային քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի տարեկան հանդիպմանը