Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են շուրջ 11,5 կգ թմրամիջոց. չորս անձ կալանավորվել է — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են շուրջ 11,5 կգ թմրամիջոց. չորս անձ կալանավորվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության գործընկերների հետ համատեղ։

Ըստ տեղեկության՝ իրացնելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ թմրանյութ էր ներկրվելու Հայաստան:

Օպերատիվ տեղեկության իրացմանը մասնակցեցին նաև Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի ու Շիրակի մարզային վարչությունների, Քննչական կոմիտեի ու Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներ:

Հոկտեմբերի 11-ին ձերբակալվեցին մայրաքաղաքի բնակիչներ 43 ու 35 տարեկան տղամարդիկ և 39-ամյա մի օտարերկրացի:

35-ամյա տղամարդու և օտարերկրացու վարած ավտոմեքենաներով հանդերձ նրանք տեղափոխվեցին քննչական վարչություն:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 35-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվեց երեք փաթեթ` ընդհանուր 8 կգ 370 գրամ քաշով: Դրանից 5 կգ մեթամֆետամինի, 3 կգ 370 գրամը` մարիխուանայի նմանվող զանգվածներ էին: Եվ սա դեռ ամբողջը չէր:

Շարունակելով օպերատիվ տեղեկության իրացումը՝ մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ներկրելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած մեքենայով հանդերձ նախաքննական մարմին տեղափոխվեց մայրաքաղաքի բնակիչ 50-ամյա տղամարդ:

Արդեն հաջորդ օրը դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ նրա ավտոմեքենայում հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող 2 կգ 50 գրամ զանգվածով փաթեթ:

Բոլորն էլ կալանավորվեցին:

Հոկտեմբերի 12-ին, դարձյալ դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց նաև 39-ամյա օտարերկրացու վարձակալած` Էջմիածնում գտնվող քոթեջում. հայտնաբերվեցին 238 գրամ հերոինի, 144 գրամ ափիոնի և 761 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են շուրջ 11,5 կգ թմրամիջոց. չորս անձ կալանավորվել է