Աշխարհի ամենամեծ այսբերգը կշռում էր 3 տրիլիոն տոննա. Ազիզյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Հետաքրքիր փաստ այսբերգների մասին
- Աշխարհի ամենամեծ այսբերգն, որ երբեւէ հայտնաբերվել է, այսբերգ Բ-15-ն է, որն անջատվել է 2000 թվականի մարտին Անտարկտիկայի Ռոս սառույցից:
Նրան ուշադիր հետևում էին, քանի որ կշռում էր 3 տրիլիոն տոննա, իսկ մակերեսը կազմում էր 11 հազար կմ² ինչը համեմատելի էր Ճամայկա կղզու չափերի հետ:
Ավելի ուշ հոսանքները նրան տեղափոխել են ավելի տաք լայնություններ և Բ-15- ը տաս տարի անց՝ 2010 թվականին հալվել է:



























