Թուրքիայում միկրոավտոբուսը բախվել է գնացքի. վիրավորներ կան

Թուրքիայի Մուշ նահանգում ուղևորատար գնացքը բախվել է դպրոցականներ տեղափոխող միկրոավտոբուսին։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ վիրավորվել է 17 դպրոցական։ Նրանց վնասվածքները լուրջ չեն։
Վթարի պատճառները պարզվում են։

























