Կոտայքի մարզում բացահայտվել է սպանության նախապատրաստության դեպք

Նախաքննությամբ պարզվել է, որ Հ.Գ.-ն, վրեժխնդրության շարժառիթով, դրդել է իր ընկեր Տ.Մ.-ին կազմակերպել սպանությունը, որի համար վերջինս ապօրինի ձեռք է բերել հրազեն, փամփուշտներ և նռնակ։
Կասկածյալները ձերբակալվել են, իսկ նրանց նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։


























