Քաղաքացիների շնորհակալական ֆլեշմոբ՝ Երևանի քաղաքապետին և աշխատակազմին

Սոցիալական ցանցերում քաղաքացիները շնորհակալություն են հայտնում քաղաքի ղեկավարությանը բարձր մակարդակով կազմակերպված տոնի համար:
«Պարոն քաղաքապետ, շնորհակալություն բարձր մակարդակով կազմակերպված տոնի համար։ Այս տարվա «Էրեբունի–Երևան»-ը ոչ միայն գեղեցիկ միջոցառում էր, այլև իսկական տոն՝ երևանցիների և քաղաքի սիրահարների համար»,– գրել է Վազգեն Մանուկյանը:
Շնորհակալական ուղերձին է միացել նաև Անահիտ Բախշյանը.
«Միանում եմ Երևանի քաղաքապետին ու աշխատակազմին ուղված Վազգեն Մանուկյանի շնորհակալական ուղերձին: Շնորհակալություն»:
Ամեն ինչ մտածված էր՝ մանրուքով, ճաշակով ու հոգատարությամբ։ Քաղաքը լցված էր դրական էներգիայով, ժպիտներով ու միասնականության զգացումով։ Երբեմն բառերը քիչ են նման պահերը նկարագրելու համար, բայց չգրել չես կարող։
«Քաղաքը լցված էր դրական էներգիայով, ժպիտներով ու միասնականության զգացումով»,– նշում են քաղաքացիները:



























