Այս լակոտների խումբը որոշել էր «հնդիկ տփեր», հենց սկսեցի նկարել փախան. Տաթևիկ Լազարյան
Ֆեյսբուքյան օգտատեր Տաթևիկ Լազարյանը իր էջում պատմել է իր տեսած մտահոգիչ միջադեպի մասին՝ նշելով, որ մի խումբ դեռահասներ քննարկել և որոշել էին «հնդիկ տփել»՝ ինչպես իրենք էին ասում։
«Ուղղակի դողում եմ նյարդային լարվածությունից, թե ինչի ականատես եղա քիչ առաջ.
ուրեմն էս լակոտների խումբը որոշել էր «հնդիկ տփել» իրանց խոսքով, մինչ էդ քննարկում էին ինչ- որ չաթ, ասում էին, որ սքինհեդ են, բայց ոչ դասական՝ սափրած գլխով, որ հարգում են ֆաշիստներին, որ հիմա պետք ա հնդիկ գտնել և տփել, երբ մեկին նշմարեցին ու հետևից սկսեցին խմբով վազել՝ հասա ասեցի ոստիկանություն կզանգեմ, ահավոր հանդուգն կանգնեցին դիմացս՝ թե կանչի, երբ վերջապես շոկի մեջ ֆայմեցի նկարել՝ փախան: Ինչ ա կատարվում ժողովուրդ, սա ինչ ա, սենց թեմաներ կան փաստորեն թինէյջերների մոտ»,-գրել է նա:

























