Պայթյուն՝ ԱՄՆ գործարանում. 16 մարդ համարվում է զոհված

ԱՄՆ Թենեսի նահանգում ռազմական պայթուցիկ նյութերի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 16 մարդ համարվում է զոհված:
Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Զոհվածների ընտանիքներն արդեն տեղեկացված են։ Պայթյունի պատճառը հայտնի չէ։ Հետաքննիչները ուսումնասիրում են այրված շենքը՝ հնարավոր ապացույցներ գտնելու համար։

























