Ով էր վթարից մահшցած տղան ու ինչու եկեղեցու մեջ սպшնեցին նրա քավորին

Չարենցավանի եկեղեցում ողբերգական դեպք է տեղի ունեցել՝ հոգեհանգստի արարողության ընթացքում։ Դանակի հարվածներից մահացել է 57-ամյա տղամարդ։
Տեղեկացվում է, որ հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած 20-ամյա Նարեկ Պետրոսյանի հոգեհանգստի ժամանակ եկեղեցի է եկել ենթադրյալ մարդասպանը, ով դանակահարել է երիտասարդի քավորին՝ մեղադրելով նրան պատահարին առնչություն ունենալու մեջ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանության մեջ կասկածվողը հոգեբուժարանում հաշվառված 26-ամյա մի երիտասարդ է, որը եկեղեցում դանակահարել է մահացածին վերջին հրաժեշտ տվող հարազատներից մեկին՝ 57-ամյա Անդրանիկ Ղ․-ին։ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է։

























