Էրեբունիում մեկնարկել է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր առանձնահատուկ օր էր Էրեբունի վարչական շրջանում․ առաջին անգամ հենց Էրեբունի պատմահնագիտական թանգարանի տարածքից մեկնարկեց «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը։
Տոնի մեկնարկը վերածվել էր իսկական գունեղ միջոցառման՝ լի երգով, պարով և դրական էներգիայով։
Փառատոնը կազմակերպվել է «Սքայբոլ» ընկերության կողմից՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։
Այս յուրահատուկ նախաձեռնությունը, որը միավորում է պատմությունը, մշակույթը և ժամանակակից քաղաքային կյանքը, տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը՝ համախմբելով օդաչուների բազմաթիվ երկրներից։
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեին և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարությանը՝ կազմակերպչական ջանքերի և աջակցության համար»:



























