Ջրականի գումարտակի նախկին հրամանատարը մեղավոր ճանաչվեց — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ջրականի գումարտակի նախկին հրամանատարը մեղավոր ճանաչվեց

Ջրականի գումարտակի նախկին հրամանատարը մեղավոր ճանաչվեց

44-օրյա պատերազմում Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը մեղավոր ճանաչվեց մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանատարի լիազորությունները չարաշահելու համար:

Երևանի քրեական դատարանի այսօրվա վճռով, նա դատապարտվել է 16 տարվա ազատազրկման: Դատարանը որոշել է պատժին հաշվակցել նրա անազատության ավելի քան 4 տարին, և նա ազատազրկված կմնա 11 տարի 10 ամիս:

Դատավճռով նաև լրացուցիչ պատիժ է նշանակվել. Վահանյանը զրկվել է մայորի կոչումից: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Դատավորը պարզաբանել է, որ վճիռը կարող է բողոքարկվել: Մինչև այդ, հանրային մեղադրողը պահանջել էր 18 տարվա ազատազրկում, տուժող կողմն ավելի խիստ պատիժ էր պահանջում:

Վահանյանը, ըստ մեղադրանքի, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հադրութի Խուռհատ սարի վրա մարտի ընթացքում վիրավորում ստանալու պատրվակով լքել էր մարտի դաշտը՝ տանելով վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը: Հրամանատարի այդ գործողությունների հետևանքով նորակոչիկների մի մասը զոհվել էր, մի մասը՝ գերեվարվել, որոշների գտնվելու վայրն առայսօր անհայտ է:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Ջրականի գումարտակի նախկին հրամանատարը մեղավոր ճանաչվեց