Մայր Աթոռը հայտարարել է՝ Տեր Արամ և Տեր Տարոն քահանաները չեն ներկայացել հանձնախմբի նիստին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Մայր Աթոռը հայտարարել է՝ Տեր Արամ և Տեր Տարոն քահանաները չեն ներկայացել հանձնախմբի նիստին

Մայր Աթոռը հայտարարել է՝ Տեր Արամ և Տեր Տարոն քահանաները չեն ներկայացել հանձնախմբի նիստին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը գումարել է իր հերթական նիստը՝ քննելու եկեղեցականներին առնչված ինչպես կարգապահական, այնպես և պարգևներ շնորհելու հարցեր։

«Օրակարգում նախատեսված էր նաև հանդիպում Տ․ Արամ քհն․ Ասատրյանի և Տ․ Տարոն քհն․ Հունանյանի հետ։ Նկատի ունենալով, որ քահանա հայրերը չեն ներկայացել նիստին, հնարավոր չի եղել իրականացնել ամբողջական քննարկում։

Լիահույս ենք, որ քահանա հայրերը անդրադարձ կունենան, կվերադառնան կանոնական դաշտ և կներկայանան Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու Հանձնախմբի անդամների հետ»,- ասված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունում։ Հիշենենք, որ, ըստ Արամ քահանա Ասատրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի օջախն օրհնելուց հետո իր նկատմամբ հալածանքներ է սկսել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոսը, որը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջորդին է: Ապա այդ վերաբերմունքն իր նկատմամբ խորացել է այն բանից հետո, երբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այլ կանանց հետ վանք է գնացել, ու ինքն էլ տիկնանց խմբին պատմել է Հովհաննավանքի պատմությունը: Բանը հասել է նրան, որ քահանան Վեհափառի մոտ է հրավիրվել:

Տեր Արամ քահանան այժմ հրապարակային քննադատում է եկեղեցական վերնախավին: Նրան են միացել նաև Տեր Թադե քահանա Թախմազյանն ու  Տեր Տարոն քահանա Հունանյանը։ Վերջինս նույնպես հրավիրված է եղել Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի նիստին։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Մայր Աթոռը հայտարարել է՝ Տեր Արամ և Տեր Տարոն քահանաները չեն ներկայացել հանձնախմբի նիստին