Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացել է Մարիա Կորինա Մաչադոն

Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն՝ «Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքները պաշտպանելու իր անխոնջ աշխատանքի և բռնապետությունից ժողովրդավարության արդար և խաղաղ անցման հասնելու համար նրա պայքարի համար»։
Մրցանակին հավակնում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։


























