Վաղաշեն գյուղում շինարարական աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել փլուզում․ տուժածը հոսպիտալացվել է. ՆԳՆ

Վաղաշեն գյուղում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ տեղի է ունեցել փլուզում, կոյուղաջրի խողովակի անցկացման աշխատանքներ կատարելիս քաղաքացին ընկել և արգելափակվել է փոսում՝ տիղմի մեջ։
Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Փրկարարները արգելափակված քաղաքացուն դուրս են բերել փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

























