ՀՀ կառավարությունը մասնակի կփոխհատուցի կարկուտի վնասները 2024–25 թթ. համար

Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ 2024 թ. կարկտահարության հետևանքով ընդհանուր վնասված ցանքատարածքները և այգետարածքները կազմել են մոտ 13 հազար հա, իսկ 2025 թվականին` ավելի քան 11 800 հա։
Ծրագրից օգտվելու համար շահառուները մինչև 2025 թ. հոկտեմբերի 31–ը պետք է դիմեն համայնքին։

























