Եվրո-2026. Հայաստանի Մ19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Գերմանիային

Հայաստանի Մ19 հավաքականը Եվրո-2026-ի որակավորման առաջին փուլի առաջին տուրում 0-7 հաշվով պարտվեց Գերմանիայի հասակակիցների թիմին։
Միշա Ջորկաեֆի գլխավորած թիմն ընտրական մրցաշարի 12-րդ խմբում հոկտեմբերի 11-ին կհանդիպի Նորվեգիայի Մ19-ին, իսկ հոկտեմբերի 14-ին` Կոսովոյին։
Եվրոպայի Մ19 առաջնություն, որակավորման առաջին փուլ, առաջին տուր
12-րդ խումբ
Հայաստան Մ19 - Գերմանիա Մ19` 0-7
Օտո Շտանգե, 16, Լուիս Էնգելնս, 30, Միկ Շմետգենս, 55, Ֆրենսիս Օնյեկա, 61,65, Ալեսանդրո Սոուզա, 81, Մոնտրել Կալբրետ, 90+2:

























