Լոնդոնի Բրիտանական գրադարանում hոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Բրիտանահայ» խորագրով ցուցահանդեսի բացումը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մշակույթ

Լոնդոնի Բրիտանական գրադարանում hոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Բրիտանահայ» խորագրով ցուցահանդեսի բացումը

Լոնդոնի Բրիտանական գրադարանում hոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Բրիտանահայ» խորագրով ցուցահանդեսի բացումը

Այս մասին հաղորդագրություն է տարածել Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանությունը։ 

Գրադարանի «Գանձեր» պատկերասրահում ներկայացված «Բրիտանահայ» խորագրով ցուցահանդեսը նվիրված է հայերի և բրիտանացիների միջև դարավոր հարաբերություններին՝ Բրիտանական կայսրության ժամանակաշրջանի պատմական ընդհանրություններից մինչև ներկայիս Մեծ Բրիտանիայի կենսունակ հայկական համայնք և բազմաթիվ բրիտանացիներ, որոնք խորը գնահատանք են ցուցաբերել հայկական մշակույթի և ժառանգության նկատմամբ։  

Ցուցահանդեսում ներկայացված են մի շարք ուշագրավ ցուցանմուշներ՝ սկսած 1736 թվականին Լոնդոնում տպագրված առաջին հայերեն գրքից՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից», մինչև հայկական և անգլիական պետությունների ղեկավարների առաջին հանդիպմանը նվիրված 15-րդ դարի գեղեցիկ ֆրանսիական ձեռագիրը, որում պատկերված է Լոնդոնում Կիլիկիայի Լևոն Հինգերորդ թագավորի հանդիպումը Ռիչարդ Երկրորդ թագավորի հետ։ Ցուցադրված է նաև 20-րդ դարի բրիտանահայ լուսանկարիչ Իդա Քարի աշխատանքները ներկայացնող հրատարակություն։  

Ցուցադրությունը կազմակերպվել է Բրիտանական գրադարանի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հավաքածուների ղեկավար և պատասխանատու դոկտոր Մայքլ Էրդմանի կողմից՝ Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ։ 

Ցուցադրությունն ունի նաև ինտերակտիվ տարր․ նմուշներին կից տեղադրված QR կոդերի միջոցով հնարավոր կլինի լսել բանավոր պատմությունների հարցազրույցներից ընտրված հատվածներ։ 

Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարուժան Ներսեսյանն իր բացման խոսքում բարձր է գնահատել Մայքլ Էրդմանի և Բրիտանական գրադարանի դերը՝ հայ և բրիտանացի ժողովուրդների միջև առկա խորը և պատմական կապերն ի ցույց դնելու գործում, և շնորհակալություն է հայտնել համագործակցության համար, որի շնորհիվ հնարավոր դարձավ ցուցադրության իրականացումը։

Դեսպանն ընդգծել է, որ «Բրիտանահայ» խորագրով ցուցահանդեսը վկայում է երկու ժողովուրդների միջև երկարատև բարեկամության և բրիտանական մշակութային կյանքում հայ համայնքի նշանակալի ներդրման մասին։ ՀՀ դեսպանը նաև նշել է, որ մշակութային դիվանագիտությունը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև վերջերս հաստատված ռազմավարական գործընկերության հենասյուներից մեկն է՝ ծառայելով որպես կամուրջ ավելի խորը փոխըմբռնման և համագործակցության համար։

Բացման արարողությանը ելույթ է ունեցել լարային քառյակ՝ մաեստրո Լևոն Չիլինկիրյանի ղեկավարմամբ և կատարմամբ, որին հաջորդել է ընդունելություն: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են մշակութային և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, դիվանագետներ և հայ համայնքի անդամներ: 

«Բրիտանահայ» խորագրով ցուցահանդեսը ցուցադրվելու է մինչև 2026 թվականի փետրվարի 22-ը:

Ավելին՝ Մշակույթ

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Լոնդոնի Բրիտանական գրադարանում hոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Բրիտանահայ» խորագրով ցուցահանդեսի բացումը