Փարաքարի 30-ից ավել հասցեներում խուզարկություններ են իրականացվել

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, Քննչական կոմիտեի գործընկերների հետ 30-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվել:
Այս մասին 24News-ին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջին սպանություններով պայմանավորված` Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում ոստիկանությունը օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Մերձավան համայնքի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա հարձակում էր եղել, ինչի հետևանքով Ախտոյանի զարմիկը` 29-ամյա Գրիգոր Օհանյանը, մահացել էր, ընկերը` վիրավորվել։ Մերձավանում զինված հարձակման մեջ ներգրավված է եղել նաև Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։
Իսկ արդեն այս տարվա սեպտեմբերի 23-ին Մերձավանում սպանվել են Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայողական պարտականությունները կատարելիս չի եղել, վիրավորվել է Արծրուն Գալստյանը։

























