ԼՂ-ից փախստականներին տրամադրվող օգնությունից կեղծիքի միջոցով օգտվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ «Մայր Հայաստանի» ավագանու անդամը կձերբակալվի՞ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

ԼՂ-ից փախստականներին տրամադրվող օգնությունից կեղծիքի միջոցով օգտվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ «Մայր Հայաստանի» ավագանու անդամը կձերբակալվի՞

ԼՂ-ից փախստականներին տրամադրվող օգնությունից կեղծիքի միջոցով օգտվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ «Մայր Հայաստանի» ավագանու անդամը կձերբակալվի՞

Հունիսի 13-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը՝ Արմեն Ավինյանը իր դեմ քաղաքացիական հայցի շրջանակներում դատական նիստի ժամանակ  փաստաբանի միջոցով փոխանցել էր հայտարարություն, որի համաձայն ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանն ու իր կինը՝ Ռեբեկա Առաքելյանն ըստ էության լինելով բավականաչափ ապահովված, կեղծիքի միջոցով    օգտվել էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հատկացվող օգնությունից։

 Civic-am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հիշյալ հայտարարության հետ կապված հարուցվել է քրեական գործ։ Միևնույն ժամանակ մեզ փոխանցեցին, որ առայժմ  ոչ ոք չի հարցաքննվել։

 Հիշեցնենք, որ ըստ Արմեն Ավինյանի հայտարարության՝ ավագանու «Մայր Հայաստան»  խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանն ու իր կինը՝ Ռեբեկա Առաքելյանը, բնակվելով Երևանում և համատեղ ունենալով կանխիկ 18.000.000 ՀՀ դրամ /համաձայն իրենց իսկ կողմից 19.11.2023 թվականին ներկայացված հայտարարագրերի/ չեն խորշել դիմել և ստանալ կարիք ունեցող բռնի տեղահանված անձանց համար նախատեսված օգնությունը, ընդ որում՝ երբեմն ամսեկան նույնիսկ 10.000 դրամ գումարի չափով, դրանով իսկ նվազեցնելով պետության հատկացրած այն գումարը, որով պետք է ապահովվեր իրական կարիք ունեցող անձանց գոյատևումը:

 Ուսումնասիրելով բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունները՝ Արմեն Ավինյանի մոտ առաջացել էր  ողջամիտ կասկածներ այն մասին, որ Ռեբեկա Առաքելյանը, նրա ծնողները և եղբայրներն մինչև 19.09.2023 թվականը բնակվել են Հայաստանի Հանրապետությունում և վերջինիս ընտանիքը հնարավոր է առհասարակ չպետք է լիներ օգնության ծրագրերի շահառու։Ավինյանը հույս էր հայտնել, որ իրավապահները կիրականացնեն քննություն։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. ԼՂ-ից փախստականներին տրամադրվող օգնությունից կեղծիքի միջոցով օգտվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ «Մայր Հայաստանի» ավագանու անդամը կձերբակալվի՞