Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. Ջրառատ գյուղի կամրջի վրա բախվել են «Nissan»-ն ու «GAZ 24»-ը. 6 վիրավորներից 4-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. Ջրառատ գյուղի կամրջի վրա բախվել են «Nissan»-ն ու «GAZ 24»-ը. 6 վիրավորներից 4-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են.

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. Ջրառատ գյուղի կամրջի վրա բախվել են «Nissan»-ն ու «GAZ 24»-ը. 6 վիրավորներից 4-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են.

Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի վրա բախվել են «Nissan» և «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն ու ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարիները: 
 
Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և պատգարակներով մոտեցրել շտապօգնությանը: 

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 6 վիրավորներից 4-ը ՀՀ ՊՆ պաշտպանության նախարարության ծառայողներ են: 
 
Ժամանել են նաև ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներ:

Աղբյուր՝ Գագիկ Շամշյան

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ավելի շատ նորություններ

  1. Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. Ջրառատ գյուղի կամրջի վրա բախվել են «Nissan»-ն ու «GAZ 24»-ը. 6 վիրավորներից 4-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են.