«Էրեբունի-Երևան 2807»-ը կմեկնարկի օդագնացության միջազգային փառատոնով

Սիրելի երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր,
«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարությունն այս տարի կմեկնարկենք հոկտեմբերի 10-ին՝ մեր քաղաքի ամենագունեղ ու սպասված միջոցառումներից մեկով։
Առաջին անգամ Էրեբունի պատմահնագիտական թանգարանի տարածքից կմեկնարկի «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը, որը կազմակերպում է «Սքայբոլ» ընկերությունը` Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։
Ամրագրե՛ք Ձեր խորհրդանշական թռիչքը` դառնալով տոնի մասնիկը:
https://shorturl.at/pLdnD
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

























