Միջադեպ՝ Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում. 15-ամյա աշակերտը «ճակատոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Միջադեպ՝ Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում. 15-ամյա աշակերտը «ճակատոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Միջադեպ՝ Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում. 15-ամյա աշակերտը «ճակատոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Հոկտեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 14:50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա՝ «ճակատոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ: 
 
Հիվանդանոց է մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ: 
Արդեն հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ այդ պահին դեպքի մասին տեղեկություններ հայտնել: 
 
Կենտրոնականի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 15-ամյա տղա է, իսկ նրա հարազատները հայտնել են, որ նա Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում գլուխը պատահաբար հարվածել է դռանը, ինչի հետևանքով վնասվածք է ստացել: 
 
Ոստիկանները, սակայն, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ ծնողների հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:  

Այդ օրը դպրոցում հիվանդանոց տեղափոխված երեխայի և նրա հասակակից համադասարանցի տղայի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հիվանդանոց տեղափոխված երեխան հարված է ստացել գլխի հատվածում: 
 
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին: 

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Միջադեպ՝ Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում. 15-ամյա աշակերտը «ճակատոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ