Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը վերադարձել է աշխատանքի։ Այս տեղեկությունը հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը

Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը վերադարձել է աշխատանքի։ Այս տեղեկությունը հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը
Հիշեցնենք, որ Արամ Ազատյանը ձերբակալվել էր գնումների ընթացքում պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու և փաստաթղթեր կեղծելու կասկածանքի համար: Հունիսի 27-ին դատարանը որոշում էր կայացրել փոխել Ազատյանի խափանման միջոցը և կիրառել տնային կալանք երեք ամսով։ Հուլիսի 18-ին դատարանն Ազատյանի խափանման միջոցները փոփոխեց: Սահմանեց վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցների համակցություն։


























