Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը նոր տերմինալ կունենա. 10 տարվա ընթացքում կներդրվի 500 միլիոն դոլար — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը նոր տերմինալ կունենա. 10 տարվա ընթացքում կներդրվի 500 միլիոն դոլար

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը նոր տերմինալ կունենա. 10 տարվա ընթացքում կներդրվի 500 միլիոն դոլար

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունն առաջիկա 10 տարիներին պլանավորում է 500 միլիոն դոլարիր ներդրում իրականացնել՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի կառուցման համար։

Այս մասին Forbes-ին տված հարցազրույցում ասել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարսելո Վենդեն։

Նա մանրամասնել է, որ վերջին երկու տարիների ընթացքում Երևանի օդանավակայանի ուղևորահոսքի աճը կանխատեսվածից ավելի է եղել՝ հասնելով տարեկան ավելի քան 5.5 միլիոնի։

Նա նշել է, որ տերմինալը կառուցված է եղել տարեկան 3-4 միլիոն ուղևորի սպասարկման համար, ուստի հիմա գործող հզորություններն արդեն բավարար չեն, և ընդլայնումն այս պայմաններում կարևոր է։

«Երբ մենք 2001 թվականին ժամանեցինք Հայաստան, օդանավակայանի ենթակառուցվածքը հնացած էր և գրեթե փլուզման եզրին։ Մենք այն քայլ առ քայլ վերակառուցեցինք՝ վերածելով ժամանակակից տերմինալի, որը լավ ծառայել է երկրին ավելի քան մեկ տասնամյակ։ Այժմ աճի ապագա միտումներին համապատասխանելու համար  մենք նախատեսում ենք կրկնապատկել օդանավակայանի թողունակությունը հաջորդ 10 տարիների ընթացքում՝ 500 միլիոն դոլարի ներդրման միջոցով։

Նստեցման ելքերի թիվը 6-ից կհասնի 16-ի։ Ժամանման սրահները, ներգաղթային գոտիները և մաքսային գոտիները կկրկնապատկվեն։

Մենք կավելացնենք ժամանակակից սրահներ, կընդլայնենք կայանատեղիները և կբարելավենք տրանսպորտային հաղորդակցությունը ուղևորների համար։

Մենք նաև պատրաստվում ենք ավտոմատացված թվային անձնագրային ելքերի և կենսաչափական անձնագրային նոր համակարգի ներդրմանը, որը կհեշտացնի Հայաստանի քաղաքացիների ճանապարհորդությունը, մասնավորապես Եվրոպա։ Մեր նպատակն է ապահովել Հայաստանի դիրքը որպես մրցունակ կենտրոն տարածաշրջանում»,- ասել է Վենդեն։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը նոր տերմինալ կունենա. 10 տարվա ընթացքում կներդրվի 500 միլիոն դոլար