Երևանում պարեկների ու «Ուիգմոր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել 4-ամյա երեխայի կյանքը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Երևանում պարեկների ու «Ուիգմոր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել 4-ամյա երեխայի կյանքը

Երևանում պարեկների ու «Ուիգմոր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել 4-ամյա երեխայի կյանքը

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկների և «Ուիգմոր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Հակոբ Կարապետյանն ու Գոռ Գաբոյանը, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ Ծարավ Աղբյուր-Աճառյան փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց են մոտենում «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով ամուսինները: 
 
Վերջինները պարեկներին տեղեկացնում են, որ երեխան տանը անզգուշաբար ընկել է և գլուխը հարվածել սեղանի անկյունային հատվածին ու արնահոսում է և իրենք երեխային տեղափոխում են «Ուիգմոր» բժշկական կենտրոն:
 
Տեղում գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի հանձնարարականով՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դ. Նիկողոսյանի ուղեկցութամբ պարեկները երեխային հասցում են նշված բժշկական կենտրոն ու արդեն գործի են անցնում բժիշկները, ովքեր հավատարիմ՝ Հիպոկրատի տված երդմանը, կարողանում են փրկել երեխայի կյանքը:
 
4-ամյա տղան 1-2 օր պետք է մնա բժիշկների հսկողության տակ:

«Երեխան տանը սենյակում խաղում էր, մեկ էլ լացի ձայն լսեցինք, պարզվեց՝ անզգուշաբար ընկել ու գլխով հարվածել է սեղանի անկյունային հատվածին:
 
Միանգամից տեսանք, որ վայրկյան առ վայրկյան երեխան թուլանում է, գլխից էլ արյունը չի դադարում: 

Շատ արագ մեր մեքենայով տեղափոխեցինք Երևան, բայց քանի որ ճանապարհին տեսանք, որ երեխան ավելի է գունատվում, լավ էր՝ պարեկներին նկատեցինք ու մոտեցանք նրանց ու ներկայացրինք իրավիճակը»,- պատմում էին ծնողները:

Առանց քննարկելու, հետո իմացանք, որ գումարտակի հրամանատարն ու տեղակալն են, երեխային պարեկներով մեր ավտոմեքենայից մոր հետ տեղափոխեցին իրենց ավտոմեքենան ու բերեցինք հիվանդանոց, դե բժիշկներն էլ ապրեն, անհրաժեշտ բոլոր բժշկական միջամտություններն արեցին, ճիշտ է՝ 1-2 օր երեխան կմնա նրանց հսկողության տակ ու օգտվելով առիթից՝ մեր ընտանիքի կողմից շնորհակալություն ենք հայտնում պարեկներին ու բժիշկներին: 

Թող աստված առողջություն տա թե՛ մեր, թե՛ բոլոր բալիկներին, իսկ պարեկներին ու բժիշկներին՝ անփորձանք ծառայություն»:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Երևանում պարեկների ու «Ուիգմոր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել 4-ամյա երեխայի կյանքը