Ծեծկռտուք Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջում. կա վիրավոր — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ծեծկռտուք Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջում. կա վիրավոր

Ծեծկռտուք Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջում. կա վիրավոր

Հոկտեմբերի 1-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 52 հասցեում գործող Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի տարածքում խուլիգանություն է տեղի ունեցել և կա տուժած քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քոլեջ են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է ու ճշտվել է, որ ժամը 17:35-ի սահմաններում մի խումբ երիտասարդներ նշված քոլեջի մուտքի դիմացի հատվածում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել և ծեծի են ենթարկել նշված քոլեջի ուսանողներից մեկին։

Մինչ ոստիկանները պարզում էին ծեծի ենթարկվածի ինքնությունը, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված քոլեջի մոտից «ԳՈւՎ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Արաբկիրի ոստիկանները պարզում են, որ նա Երևանի բնակիչ 18-ամյա Անդրանիկ Ա.-ն է, ով հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ ինքը նշված քոլեջի աստիճանների վրա վայր է ընկել, սակայն Արաբկիրի ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ Անդրանիկ Ա.-ի ասածը իրականությանը չի համապատասխանում. նրան ծեծի են ենթարկել մի խումբ անձինք։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված անձանց ինքնությունը ճշտելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով Արաբկիրի ոստիկանությումում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված քոլեջում նման արարքներ հաճախակի են տեղի ունենում և այդ քոլեջում էր, որ տարիներ առաջ սպանվեց այնտեղ սովորող ուսանողը։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Ծեծկռտուք Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջում. կա վիրավոր