Ինձ խիստ ցավ է պատճառում, երբ եկեղեցու ներսում Աստծու խոսքի փոխարեն բարձրանում են քաղաքական տեքստեր, սպառնալիքներ․ Տեր Տարոն քահանա Հունանյան

Քրիստոսի եկեղեցում առկա քանդիչ երևույթները համարձակորեն բարձրաձայնող իմ հոգևոր եղբայրների քայլը ես ողջունում եմ:
Քրիստոս լռելով չէր փրկում աշխարհը, այլ ճշմարտությունը բարձրաձայնելով։
Ինձ խիստ ցավ է պատճառում, երբ Եկեղեցու ներսում ներքին կարգ ու կանոնի շղարշի ներքո անտեսվում է քրիստոնեության բուն առաքելությունը, երբ Աստուծո խոսքի փոխարեն բարձրանում են քաղաքական տեքստեր, մեղադրանքներ, սպառնալիքներ, դատապարտումներ, իսկ Աստծո սիրո փոխարեն գործում է կանոնական հիմքից զուրկ վարչական սառնասիրտ անտարբերություն։

























