Վետերան Հրաչիկ Պապեյանին հետմահու շնորհվել է «Նելսոն Ստեփանյան» մեդալ. ՀՀ ՊՆ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղի բնակիչ, Հայրենական մեծ պատերազմի վետերան Հրաչիկ Պապեյանին ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով հետմահու շնորհվել է «Նելսոն Ստեփանյան» մեդալ։
«Արմենպրես»-ի թղթակցին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից տեղեկացրին, որ 2025 թվականի հոկտեմբերի 1-ին Հրաչիկ Պապեյանը՝ Մեծ հայրենականի ու աշխատանքի վետերանը և մեծ գերդաստանի նահապետը, պատրաստվում էր բոլորել իր կյանքի մեկ դարը, սակայն վերջերս կնքեց իր մահկանացուն՝
թողնելով մեծ սեր ու հարգանք, հսկայական ներդրում հայրենիքի պաշտպանության, կառուցման ու զարգացման գործում։

























