Արման Դիլանյանը հանդիպել է Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին. ՀՀ ՍԴ

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:
Սահմանադրական դատարանից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Արման Դիլանյանը բարձր է գնահատել հայ և ղազախ ժողովուրդների ջերմ ու բարեկամական հարաբերությունները։
Անդրադառնալով երկու երկրերի միջև սահմանադրական արդարադատության ոլորտում արդյունավետ համագործակցությանը՝ նա ընդգծել է Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի պաշտոնական միջոցառումների շրջանակում Հայաստանի և Ղազախստանի Բարձր դատարանների միջև ստորագրված հուշագրի կարևորությունը:
ՀՀ ՍԴ նախագահը նշել է, որ հուշագիրն ամուր հիմք է ստեղծում Սահմանադրական դատարանների միջև փոխգործակցության զարգացման և ամրապնդման համար:

























