ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կկարողանան անարգել երթևեկել ազգային վարորդական վկայականով — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կկարողանան անարգել երթևեկել ազգային վարորդական վկայականով

ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կկարողանան անարգել երթևեկել ազգային վարորդական վկայականով

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը սեպտեմբերի 30-ին ընդունել է էմիրությունների փոխվարչապետ-ներքին գործերի նախարար, գեներալ-լեյտենանտ շեյխ Սեֆ բին Զայեդ Ալ Նահյանը։

Ողջունելով Արփինե Սարգսյանին՝ շեյխ Սեֆ բին Զայեդ Ալ Նահյանը բարձր է գնահատել երկու պետությունների գործընկերային հարաբերություններն ու ընդգծել, որ առկա են երկու գերատեսչությունների միջև համագործակցությունն առավել սերտացնելու և զարգացնելու հեռանկարներ։

Հայաստանի ներքին գործերի նախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ևս կարևորել է երկու պետությունների ներքին գործերի համակարգերի միջև գործընկերային հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը։

Արփինե Սարգսյանն ընդգծել է Արաբական Միացյալ Էմիրությունների դերը այս տարվա հունիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կարևոր հարթակ ապահովելու գործում և շնորհակալություն հայտնել։

Քննարկման առարկա են դարձել երկու երկրների ներքին գործերի նախարարությունների համագործակցության ընդլայմանը վերաբերող հարցեր։ Կողմերը պայմանավորվել են պատվիրակությունների փոխադարձ այցեր կազմակերպել և դրանց հիման վրա համագործակցության օրակարգ մշակել։

Հանդիպումը նշանավորվել է փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։

Փոխադարձության սկզբունքի վրա հիմնված հուշագիրը վերաբերում է երկու պետությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչմանը, այն է՝ ոչ բնակության նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի քաղաքացիները կարող են իրենց ազգային վարորդական իրավունքի վկայականով անարգել երթևեկել այդ պետության տարածքում, իսկ բնակության նպատակով գտնվելու պարագայում՝ վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձն ազատում է դրա հետ կապված տեսական և գործնական քննություններից:

Արփինե Սարգսյանն ու շեյխ Սեֆ բին Զայեդ Ալ Նահյանը առանձնահատուկ կարևորել են Հուշագիրը և ընդգծել, որ այն դրական քայլ է ներքին գործերի նախարարությունների համագործակցության ամրապնդման առումով և միտված է երկու պետությունների քաղաքացիներին ավելորդ անհարմարությունից ազատելուն։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կկարողանան անարգել երթևեկել ազգային վարորդական վկայականով