Հայ շախմատիստների արդյունքները «34th International Chess Open Tournament of Kavala 2025» միջազգային մրցաշարում — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հայ շախմատիստների արդյունքները «34th International Chess Open Tournament of Kavala 2025» միջազգային մրցաշարում

Հայ շախմատիստների արդյունքները «34th International Chess Open Tournament of Kavala 2025» միջազգային մրցաշարում

Հունաստանի Կավալա քաղաքում ավարտվեց «34th International Chess Open Tournament of Kavala 2025» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Մրցաշարի Ա խմբում գրոսմայստեր Էմին Օհանյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 1-ին հորիզոնականը 14 տարեկանների պայքարում:

Վարպետության թեկնածու Տիգրան Համբարձումյանը վաստակեց 5.5 միավոր և լրացրեց միջազգային վարպետի իր առաջին նորման: Տիգրանը նաև 106.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը:

Արեն Մնացականյանը վաստակեց 5 միավոր և 98 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը:

Այս արդյունքով Արենը հաղթահարեց վարպետության թեկնածուի կոչման համար անհրաժեշտ 2200 վարկանիշային շեմը։

Մրցաշարի Բ խմբում Ալլեն Հակոբյանը վաստակեց 6.5 միավոր և բարելավեց իր միջազգային վարկանիշը 123.6 կետով:

Դավիթ Մելքոնյանը վաստակեց 5.5 միավոր և զբաղեցրեց առաջին հորիզոնականը 10 տարեկանների պայքարում:

Մրցաշարի Գ խմբում Արամայիս Ավթանդիլյանը վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

Մրցաշարի Դ խմբում հաղթող ճանաչվեց Ռուբեն Ղարագյոզյանը, ով վաստակեց 7.5 միավոր:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ավելի շատ նորություններ

  1. Հայ շախմատիստների արդյունքները «34th International Chess Open Tournament of Kavala 2025» միջազգային մրցաշարում