Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հողամասը կամրացվի ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հողամասը կամրացվի ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեին

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հողամասը կամրացվի ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեին

Առաջարկվում է ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան, Աջափնյակ, Հովհաննես Շիրազ փողոցի ձախակողմյան մասի հասցեում գտնվող 18 մլն 293 հազար 121 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 735 քառակուսի մետր հողամասն ամրացնել ՀՀ ՏԿԵՆ պետական գույգի կառավարման կոմիտեին: Այդ մասին որոշումը Կառավարության՝ հոկտեմբերի 2-ի նիստին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:

«Նշված անշարժ գույքը ՀՀ-ին է վերադարձվել ՀՀ գլխավոր դատախազության հայցի հիման վրա Հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված դատական ակտով, որով անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի և Մարինե Վարդանյանի միջև 01.02.2003 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Երևան, Աջափնյակ, Հովհաննես Շիրազ փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող 735 քառակուսի մետր մակերեսով հողամասի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վճռի հիման վրա 2025 թվականի օգոստոսի 5-ին նշված հասցեում գտնվող 735 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունք»,- ասաց նա:

Գործադիրի նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ սա վճի՞ռ է, թե՞ հաշտություն, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն արձագանքեց՝ վճիռ է, ապա հավելեց. «Մի փոքր պարզաբանեմ, թե ինչու ենք նշում ձախակողմյան հատված: Որովհետև փողոցի այդ հատվածը չունի կոնկրետ հասցե՝ թվով կամ կոտորակով, դրա համար հատվածն ուղղակի հստակեցված է, հստակեցված է մակերեսը: Նաև նշեմ, որ հողամասն ունի նպատակային նշանակություն՝ բնակավայրերի»:

Գլխավոր դատախազը նաև տեղեկացրեց, որ այսուհետ Կառավարությունն է որոշելու այս գույքի ճակատագիրը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հողամասը կամրացվի ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեին