Երևանի դպրոցներից մեկում երեխաները 2-րդ հարկի պատուհանից թռել են․ բժիշկները պայքարում են աղջիկ երեխայի կյանքի համար — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Երևանի դպրոցներից մեկում երեխաները 2-րդ հարկի պատուհանից թռել են․ բժիշկները պայքարում են աղջիկ երեխայի կյանքի համար

Երևանի դպրոցներից մեկում երեխաները 2-րդ հարկի պատուհանից թռել են․ բժիշկները պայքարում են աղջիկ երեխայի կյանքի համար

Սեպտեմբերի 29-ին սկանդալային դեպք է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կոնստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը 13։00-14։00 ժամանակահատվածում՝ դպրոցում դասապրոցեսի ժամանակ, ուսուցիչներից մեկը (ում ինքնությունը այս պահին չենք հրապարակում) զայրանում է երեխաների վրա, ասելով՝ թողեք գնացել, ես չեմ պարապելու, ու ինքը դուրս է գալիս դասարանից, ինչից հետո երեխաները, տեսնելով, որ ուսուցիչը նման վերաբերմունք է ցուցաբերում, դուրս են գալիս դասարանից, ապա փորձում կենտրոնական դռնով հեռանալ դպրոցից, սակայն պահակը չի թույլ տալիս՝ ասելով, որ դեռ դասը չի ավարտվել։

Դրանից հետո, ըստ մի քանի ծնողների հայտնածի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «մոտ 20 երեխա 2-րդ հարկի լուսամուտից թռել են, որի ժամանակ երեխաներից մեկը ողնաշարի հատվածում ցավեր է ունեցել, ինչից հետո նրան տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, երեխան եղել է շոկային վիճակում և ուժեղ ցավեր է ունեցել։

Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում անհրաժեշտ հետազոտություն են անցկացրել, որից հետո երեխան տեղափոխվել է հիվանդասենյակ և նշված բժշկական կենտրոնի բուժանձնակազմի շնորհիվ հնարավոր է եղել շատ արագ հետազոտությունների արդյունքում գտնել ողնաշարի հատվածի վնասված մասը, ու հիմա դեռ մեկ շաբաթ ևս 14-ամյա աղջիկը մնալու է հիվանդանոցում, ստանալու է անհրաժեշտ բուժումներ, որից հետո կատարվելու է վիրահատություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի մասին ծնողները տեղեկացրել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։Թե ինչ ընթացք է տվել ոստիկանությունը՝ պարզվում է։Բայց որ նման դեպքերը պետք է բացառվեն ոչ միայն դպրոցներում, այլ նաև ուսումնական հաստատություններում, դրա դեմը պետք է առնի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը։Զարմանալի է, որ մոտ 20 աշակերտ 2-րդ հարկից թռնելով դուրս են եկել դպրոցի տարածքից, իսկ տնօրինությանը դա չի անհանգստացրել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխաների ծնողները ասում էին նաև, որ իրենց ասածը իրականություն է և այդ ամենը ֆիքսվել է դպրոցում տեղադրված տեսախցիկների կողմից։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Երևանի դպրոցներից մեկում երեխաները 2-րդ հարկի պատուհանից թռել են․ բժիշկները պայքարում են աղջիկ երեխայի կյանքի համար