Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամությունը ռազմավարական գործընկերությամբ թևակոխել է որակապես նոր մակարդակ. Նիկոլ Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամությունը ռազմավարական գործընկերությամբ թևակոխել է որակապես նոր մակարդակ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամությունը ռազմավարական գործընկերությամբ թևակոխել է որակապես նոր մակարդակ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ Չինաստանի կազմավորման 76-րդ տարեդարձի առիթով:

Նախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Ընդունեք խնդրեմ ջերմագին շնորհավորանքներս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 76-ամյակի կապակցությամբ:

Չինաստանի՝ պետականության ամրապնդման, տնտեսության զարգացման և արդիականացման, ինչպես նաև միջազգային ասպարեզում երկրի դիրքավորման ճանապարհը հիրավի տպավորիչ է:

Վերջին տարիներին Հայաստան-Չինաստան փոխգործակցության ամենատարբեր ոլորտներում արձանագրված հաջողությունները նույնպես երկուստեք հանձնառության և համատեղ շարունակական ջանքերի արդյունք են, որոնց շնորհիվ մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունները բարձրացվեցին որակապես նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի։

Երախտագիտությամբ եմ հիշում մեկ ամիս առաջ Չինաստանում ինձ ցուցաբերված ջերմ ընդունելությունը և Ձեզ հետ ունեցած արդյունավետ քննարկումները երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ: Անկասկած, կայացած այցի արդյունքները և բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները պատմա­կան նոր էջ են բացում Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ միջպետական հարաբերություններում:

Լիահույս եմ, որ համատեղ գործուն ջանքերով լրացուցիչ լիցք կհաղորդենք մեր երկրների միջև փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված՝ վերընթաց զարգացում ապրող հարաբերությունների հետագա խորացմանը՝ ռազմավարական գործըն­­­­կե­րության շրջանակը հարստացնելով հավակնոտ նպատակներով և ուղղություն­ներով»:

Պետական խորհրդի նախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ չին ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 76-ամյակի կապակցությամբ:

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Չինաստանի միջև փոխադարձ հարգանքի, վստահության և պատմական ամուր կապերի վրա խարսխված դարավոր բարեկամությունը մեր երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությամբ թևակոխել է որակապես նոր մակարդակ, ինչը հնարավորություն է ընձեռում նախանշել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում մեր երկրների միջև համագործակցության հետագա զարգացման ուղիները:

Վստահ եմ, որ ապագայում մեր երկկողմ հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել՝ արձանագրելով նորանոր ձեռքբերումներ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և առաջընթաց»:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամությունը ռազմավարական գործընկերությամբ թևակոխել է որակապես նոր մակարդակ. Նիկոլ Փաշինյան