Ինչ անել, եթե որևէ անձ Ձեր լուսանկարով «WhatsApp» հեռահաղորդակցման համակարգում բացել է անհատական հաշիվ և հանդես է գալիս Ձեր անունից. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են.
ի՞նչ անել, եթե Ձեր լուսանկարով այլ անձ «WhatsApp» համակարգում անհատական հաշիվ է բացել.
Դիմել «WhatsApp»-ի ադմինիստրացիա՝ անցնելով այս հղմամբ (https://www.whatsapp.com/contact/?
subject=messenger)՝ լրացրեք պահանջվող դաշտերը (հեռախոսահամար, էլ.
փոստ և նկարագրեք Ձեր խնդիրը):
Եթե առաջացել են դժվարություններ բողոքը ուղարկելու
հարցում` դիմեք ՆԳՆ Կիբեռոստիկանություն (թեժ գիծ՝ 011 52 52 52):

























