Գիտական նվաճումները՝ հարուստ ներկապնակով. մեկնարկեց «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»-ը

Գիտության փառատոնը սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 5-ը Ազատության հրապարակ այցելող յուրաքանչյուր մարդու հնարավորություն կտա ծանոթանալ Հայաստանի գիտական ոլորտի ներուժին, նվաճումներին ու զարգացման հեռանկարներին։ Հետաքրքրասերները ոչ միայն կհայտնվեն գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, գիտական ֆանտաստիկայի և արվեստի փոխկապակցված աշխարհում, այլև կկարողանան մասնակցել փոքրիկ գիտափորձերի, ինչը, վստահաբար, կոգևորի։
Փառատոնը, որն անցկացվում է «Գիտության շաբաթ. Հայաստան 2025» միջոցառման շրջանակում և կրում է «Զարգացնել գիտությամբ» կարգախոսը, մեկնարկն ազդարարեց սեպտեմբերի 30-ին։


























