Հայաստանի կենտրոնական բանկը շարունակում է Arca համակարգի խափանման պատճառների ուսումնասիրությունները, որոնք, ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի խոսքով, պայմանավորված են եղել սարքի խափանմամբ։ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

Հայաստանի կենտրոնական բանկը շարունակում է Arca համակարգի խափանման պատճառների ուսումնասիրությունները, որոնք, ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի խոսքով, պայմանավորված են եղել սարքի խափանմամբ։

Հայաստանի կենտրոնական բանկը շարունակում է Arca համակարգի խափանման պատճառների ուսումնասիրությունները, որոնք, ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի խոսքով, պայմանավորված են եղել սարքի խափանմամբ։

Հայաստանի կենտրոնական բանկը շարունակում է Arca համակարգի խափանման պատճառների ուսումնասիրությունները, որոնք, ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի խոսքով, պայմանավորված են եղել սարքի խափանմամբ։ Օգոստոսի 4-ին ասուլիսին Նուրբեկյանը հայտնեց, որ սարքը տրամադրվել է շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից, և, թեև արտաքինից գործառուները ցույց են տվել, որ այն աշխատում է, փաստացի կապի հետ կապված որոշակի խնդիրներ են եղել։

Հուլիսի 23-ին և 29-ին Arca համակարգում գրանցված տեխնիկական խափանումների պատճառով մի քանի ժամ Հայաստանում քարտով վճարումներ, փոխանցումներ, կանխիկացում անել հնարավոր չէր։

«Խափանման պատճառով հիմա փաստացի հետազոտություններ են արվում, և մասնագետներ են հրավիրվել, որպեսզի հասկանան, թե ինչով է դա պայմանավորված։ Պետք է հասկանալ՝ ինչ պետք է անել, որ ապագայում այսպիսի բաները չկրկնվեն», – ասաց Նուրբեկյանը։

Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկն իր վերահսկողության շրջանակում հետևողական է լինելու՝ համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով։

Նուրբեկյանն ընդգծեց, որ անկանխիկ վճարումների ծավալները Հայաստանում էական աճ են գրանցել, ինչը նաև համակարգերի ծանրաբեռնվածության մեծացման է բերել։

«Հայաստանի Հանրապետությունում, բնականաբար, անկանխիկի ծավալները շատ էական աճ են գրանցել։ Եթե նայեք՝ անգամներով են աճել։ Բնականաբար, համակարգերի ծանրաբեռնվածությունը ևս աճել է։ Համենայն դեպս, մենք համակարգային առումով մինչև այս պահը չենք տեսել որոշակի էական խափանումներ։ Հիմա մենք ամբողջությամբ ուշադրության կենտրոնում կպահենք նաև հենց վերահսկողական տեսանկյունից, որպեսզի համոզված լինենք, որ այսպիսի ռիսկերը կառավարելի են», – ասաց ԿԲ փոխնախագահը։

Նա նաև նշեց, որ նման խափանումներ արձանագրվում են անգամ զարգացած երկրներում, սակայն ոչ այդքան երկար ժամանակով։

«Ամբողջ աշխարհում համակարգերը խափանվում են՝ նաև շատ զարգացած երկրներում։ Այստեղ, բնականաբար, ամենամեծ խնդիրն այն է եղել, որ այդ խափանումը երկար է տևել։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ խափանումները լինեն ավելի կառավարելի։ Դա, բնականաբար, խնդիր է, որը պետք է լուծենք», – ասել է նա:

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  7. В Ереванской опере откроют новый концертный зал
  8. У мэрии Еревана появится ИИ-двойник

Ереван полностью перейдёт на электробусы

Ավելի շատ նորություններ

  1. Հայաստանի կենտրոնական բանկը շարունակում է Arca համակարգի խափանման պատճառների ուսումնասիրությունները, որոնք, ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի խոսքով, պայմանավորված են եղել սարքի խափանմամբ։