Հայրենասիրությունը չի ավարտվում տան մուտքի մոտ․ այն սկսվում է քաղաքից ու նրա մաքրությունից. Արմաղանյան

Ֆեյսբուքյան օգտատեր Զարուհի Արմաղանյանն իր էջում անդրադարձել է այն հարցին, որ հաճախ խոսվում է հայրենասիրության մասին, սակայն իրականում այն արտահայտվում է շատ ավելի քիչ՝ օրինակ՝ սեփական քաղաքի մաքրության պահպանմամբ։
«Մեծ ցավ ապրեցի այսօր Երևանի կանգառներից մեկում ականատես լինելով այս տեսարանին
Ու մենք դեռ մեծ մեծ խոսում ենք հայրենասիրության մասին
Հայրենիքը չեն սիրում միայն քո տան մուտքից դեպի ներս։
Հայրենիքը սիրում են խնամքով վերաբերվելով քո բակին, քո փողոցներին, քո քաղաքին։
Սիրենք մեր քաղաքը ցավ չպատճառելով նրան այսպիսի տեսարաններով»,-գրել է նա:



























