Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի. Կա վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Երևան - Երասխ ավտոճանապարհի Մ2 հատվածում՝ Այգավան գյուղի կամրջի մոտ, բախվել են «ՎԱԶ 2106» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել Վեդու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների ու վիրավորի ինքնությունը։


























