ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային և ՀՀՍ ծառայությունների պետի պաշտոնը զբաղեցրած անձը, ծառայողական լիազորություններն օգտագործելով, վաշտի հրամանատարի և մի շարք այլ անձանց օժանդակությամբ, 2024 թվականի հունվարից 2025 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու միջոցով հափշտակել է փաստացի իր տնօրինմանը հանձնված 1130 լիտր բենզինային վառելիքի կտրոնները:

Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված ժամանակահատվածում կայազորային տարբեր հոսպիտալներ գործուղումների տեղափոխվող բուժանձնակազմին ծառայողական ավտոմեքենաներ հատկացնելու փոխարեն հիշյալ պաշտոնատար անձը, չմերժելով որոշ գործուղումների անձնական ավտոմեքենաներով մեկնելու վերաբերյալ բժիշկների խնդրանքը, իր ենթակայության ներքո գտնվող ծառայողներին հանձնարարել է բենզինային վառելիքի կտրոններ ստանալու և իրեն փոխանցելու նպատակով կազմել համապատասխան ուղեգրեր:

Նշված հանձնարարությունը կատարելու համար վաշտի հրամանատարը կազմել է կայազորային տարբեր հոսպիտալներ մեկնելու վերաբերյալ ուղեգրեր և դրանք փոխանցել վարորդներին, ովքեր փաստացի չիրականացված երթուղիների և այլ տվյալների վերաբերյալ դրանցում մտցրել են կեղծ տեղեկություններ, այնուհետև նույն ուղեգրերի հիման վրա ստացված բենզինային և դիզելային վառելիքի կտրոնները փոխանցել ՊՆ պաշտոնյանին ու վաշտի հրամանատարին:

Արդյունքում՝ 2024 թվականի հունվարից 2025 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում կազմված կեղծ ուղեգրերի հիման վրա ստացված ընդհանուր 1720 լիտր բենզինային և դիզելային վառելիքի կտրոնները փոխանցվել են ՊՆ պաշտոնյային, ով 590 լիտրը հատկացրել է անձնական ավտոմեքենաներով գործուղումների մեկնող բժիշկներին, իսկ հափշտակված 1130 լիտր բենզինային և դիզելային վառելիքի կտրոնները տնօրինել է անձամբ՝ պետությանը պատճառելով 514.550 ՀՀ դրամի վնաս:

Հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրեսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 2-րդ մասով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև նրան օժանդակած և պաշտոնեական կեղծիք կատարած վաշտի հրամանատարին ու վարորդներից մեկին: Պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է