Կրկին կրակոցներ են հնչել Արմավիրում

Արմավիրի մարզի Արաքս գյուղում քիչ առաջ զենքի գործադրմամբ նոր միջադեպ է եղել:
Այս պահին լարված իրավիճակ է Արաքս գյուղում: Երկու համագյուղացիների միջև ծագած վեճն այնպես է թեժացել, որ կողմերից մեկը կրակել է մյուսի վրա:
Տուժողը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Լիա Սարգսյանը։

























