Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում. Սահակյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում. Սահակյան

Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում. Սահակյան

Նախագծի մշակումը պայմանավորված է «Մաքսային վճարների միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգի  ներդրման անհրաժեշտությամբ, որը միտված է մաքսային վճարների գծով պարտավորությունների հաշվառման եւ մարման ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը: 

Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը՝ սեպտեմբերի 24-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ապահովել հետեւյալ բարելավումները. միասնական հաշվի կիրառում համապատասխան դրամական միջոցների համալրման եւ այդ միջոցներով պարտավորությունների մարման նպատակով` անկախ մաքսային մարմնից եւ վճարի տեսակից, ինչն էականորեն կդյուրացնի դրամական միջոցների հոսքի հաշվառումը, անհատական հաշվի հասանելիություն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար, տույժերի ինքնաշխատ հաշվարկ եւ հաշվառում` համաձայն օրենսդրությամբ նախատեսված դեպքերի եւ կարգի, պարտավորությունների ինքնաշխատ մարման հնարավորություն` համաձայն վճարողի կողմից սահմանված կարգաբերումների,  գերավճարների տնօրինման, գումարների վերադարձի ընթացակարգերի դյուրացում:

Համլետ Սահակյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  7. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  8. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում. Սահակյան